Պարույր Հայրիկյան. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհամոզի, ինքը կդառնա իմ իդեալը»

Պարույր Հայրիկյան. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհամոզի, ինքը կդառնա իմ իդեալը»
Պարույր Հայրիկյան. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհամոզի, ինքը կդառնա իմ իդեալը»

Aravot.am-ը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ Դուք եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդհանրություններ ունեք, երկուսդ էլ նույն ժամանակաշրջանում եք ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, երկուսդ էլ այգեգործ եք, եւ հիմա երկուսդ էլ առաջիկա նախագահական ընտրություններին ուզում եք մասնակցել, եթե Դուք երկուսդ իրար դեմ դուրս գաք, որպես մրցակից թեկնածուներ, ըստ Ձեզ, ո՞ւմ շանսերն են ավելի մեծ՝ հաղթելու: Պարույր Հայրիկյանը մեր համեմատությունից վիրավորվեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը 20 տարի հետո է սկսել քաղաքականության մեջ երեւալ, իրան 65-66 թվականին մի օր բռնել են, մի-երկու օրով բռնել նստացրել են, դա գործունեություն չի: Ինձ էլ այդ ժամանակ բռնել են, բայց ես շարունակել եմ, իմ ու իր մեջ ընդհանրություն բացարձակապես չկա»:Կարդալ ավելին