Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը:
ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի Ֆեյսբուքի էջում։
26.10.2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ
