«Ջերմ» հեռախոսազրույցի ժամանակ «ի՞նչ սեր են բացատրել» Էլդա Գրինը եւ Ռուբեն Մարտիրոսյանը

«Ջերմ» հեռախոսազրույցի ժամանակ «ի՞նչ սեր են բացատրել» Էլդա Գրինը եւ Ռուբեն Մարտիրոսյանը
«Ջերմ» հեռախոսազրույցի ժամանակ «ի՞նչ սեր են բացատրել» Էլդա Գրինը եւ Ռուբեն Մարտիրոսյանը

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ հոկտեմբերի 29-ին իրենց մամուլի ասուլիսից հետո փակ հեռախոսահամարից իրեն զանգահարել եւ շուրջ 40 րոպե զրույց է ունեցել Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբանական փորձաքննություն անցկացրած հոգեբան-փորձագետ Էլդա Գրինը:

Իրավապաշտպանը դատարանում ասաց. « Ես երեկ իրեն ասել եմ իր հետ ջերմ հեռախոսազրույցի ժամանակ,այո, ես ապացուցեցի տիկին Գրինին, որ նա տվել է միտումնավոր կեղծ, հանցավոր եզրակացություն: Նա ամեն կերպ արդարացավ եւ ասաց, որ եթե կեղծ քննություն է կատարվել, ինքը չի բացառում քննիչի մեղքը: Ասացի, որ քննիչն այստեղ, դատարանում կանգնած ասաց՝ով տվել է նման եզրակացություն, թող նա էլ պատասխան տա: Երեկ Էլդա Գրինը զարմանք հայտնեց, որ նախագահողը, դատարանը մերժել է կրկնակի փորձաքննություն կատարելու մեր միջնորդությունը, (ասելով-Ո.Ս.) ինչո՞ւ, մարդն անսխալական չէ, ես չե՞մ կարող սխալվել: Ես ուղղակի հայտարարեցի եւ հիմա էլ հայտարարում եմ, որ Էլդա Գրինը ոչ թե տվել է անզգուշորեն սխալ, այլ՝ միտումնավոր կեղծ եզրակացություն»: Կարդալ ավելին