Ականների ու այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանում

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական, միաժամանակ ականների ու վտանգ ներկայացնող այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մեծ շեն և Ճանկաթաղ բնակավայրերին հարակից տարածքներում: Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ կիրականացնի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:

Տեղեկատու հեռ. 911:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն