Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են բնականոն ռեժիմով․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին․

«Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»: