Հայաստանի Արտգործնախարարությունը Լիբիայի իրադարձությունները նույն կերպ է մեկնաբանում, ինչ ամիսներ առաջ

Հայաստանի Արտգործնախարարությունը Լիբիայի իրադարձությունները նույն կերպ է մեկնաբանում, ինչ ամիսներ առաջ
Հայաստանի Արտգործնախարարությունը Լիբիայի իրադարձությունները նույն կերպ է մեկնաբանում, ինչ ամիսներ առաջ

Ինչպես հայտնի է այս գիշեր լիբիացի ապստամբները գրավել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին, իսկ Լիբիայի առաջնորդ Մոամար Քադաֆին, ըստ նախնական տեղեկությունների, փախել է երկրից եւ գտնվում է արաբական երկրներից մեկում:
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Մեդիալաբի» հետ զրույցում` մեկնաբանելով լիբիական վերջին զարգացումները` նշեց, որ «մենք մեր դիրքորոշումը այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ արդեն հայտնել ենք»:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին մեկնաբանելով Լիբիայում եւ ընդհանրապես Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները` նշել էր, թե «մենք ուշադրությամբ հետեւում ենք Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին»:

«Այդ տարածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է գտնվում, այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի անվանդական բարեկամական կապեր: Մենք կողմ ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն երկխոսության, բանակցությունների, ներազգային համերաշխության միջոցով»,- ասել էր Բալայանը:

ԱԳՆ մամլո խոսնակը նաեւ նշել էր, թե «նկատի ունենալով Լիբիայում ծավալվող զարգացումները` մենք պատրաստակամ ենք, անհրաժեշտության դեպքում, մարդասիրական օգնություն տրամադրել այդ երկրի բնակչությանը»:

© Medialab.am