Գլխավոր շտաբի պետն ազատվել է պաշտոնից․ Նիկոլ Փաշինյան

Ֆեյսբուքի ուղիղ եթերով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Բավական բարդ իրավիճակում ենք, և ես երեկ և այսօր որոշումներ եմ ստորագրել՝ պաշտոնից ազատելու Գլխավոր շտաբի առաջին տեղակալին և Գլխավոր շտաբի պետին։ Այսինքն՝ ես թղթերն արդեն ստորագրել եմ, որից հետ հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը։ Ի՞նչն է նրանց կողմից այդ քայլի պատճառը, սա շատ կարևոր է արձանագրել։ Եվ ես այդ արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում»։