Կասեցվել է սննդի շղջայում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը. Տեսանյութ

Կասեցվել է սննդի շղջայում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը

#Covid19UpdateՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք անտեսել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Դրանցից 2-ի աշխատանքը դադարեցվել է 168, 6-ինը՝ 72 ժամով. հանրային սննդի օբեյկտներ են, որոնցում չեն պահպանվել նարգիլե չօգտագործելու, սոցիալական հեռավորություն ապահովելու, դիմակը պատշաճ կրելու նորմերը, և պահածոների արտադրություն, որտեղ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները եղել են թերի լրացված, բացակայել են պահանջված համապատասխան քանակությամբ փակվող աղբամանները՝ նախատեսված օգտագործված դիմակների համար:

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Wednesday, August 5, 2020