Օդի ջերմաստիճանը օգոստոսի 14-ին կնվազի

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․

Ուշադրություն

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաքում այսօր, oգոստոսի 13-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:

Օգոստոսի 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր և վաղը, oգոստոսի 15-17-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: