Սուբվենցիոն ծրագրով Շողկաթում կասֆալտապատվի երեք փողոց

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի երեք փողոց՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 4384 քառակուսի մետր մակերեսով:

Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 65 միլիոն 816 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 39 միլիոն 489 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 26 միլիոն 326 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը:

Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակներում կասֆալտապվեն թիվ 3, 4 եւ 10 փողոցները: Երրորդ փողոցը կասֆալտապատվի 188, չորրորդ փողոցը՝ 203, տասներորդ փողոցը՝ 309 գծամետր երկարությամբ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: 

Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։