Լիզ Թրասը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ. տեսանյութ

Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասն ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը: Այդ մասին Է վկայում Եղիսաբեթ Բ թագուհու հետ 47-ամյա քաղաքական գործչի ունկնդրության լուսանկարը, որը տեղի Է ունեցել սեպտեմբերի 6-ին Շոտլանդիայի Բալմորալ դղյակում: Լուսանկարը տարածել Է Բուկինգհեմի պալատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ ավանդույթի՝ միապետն ընտրյալ վարչապետի հետ հանդիպմանը նրան հանձնարարում Է կազմել կառավարություն: Ավելի վաղ 96-ամյա միապետն ընդունել Է Բորիս Ջոնսոնի պաշտոնաթողությունը, որն այդ պաշտոնն զբաղեցրել Է երեք տարուց փոքր-ինչ ավելի: Նրա հանդիպումը միապետի հետ, որին ներկա Է եղել նաեւ Ջոնսոնի տիկին Քերին, տեւել Է շուրջ 40 րոպե:

Թրասը երրորդ կինն Է Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավորի պաշտոնում՝ Մարգարետ Թեթչերից (նախարարների կաբինետը գլխավորել Է 1979 թվականից մինչեւ 1990 թվականը) եւ Թերեզա Մեյից հետո (2016-ից մինչեւ 2019 թվականը): Նա 56-րդ վարչապետն Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ կամ 78-րդը՝ հաշվի առնելով նրանց, ովքեր այդ պաշտոնն զբաղեցրել են մեկ անգամից ավելի: Նորին Մեծության համար, որն սկսել Է գահակալել Ուինսթոն Չերչիլի երկրորդ վարչապետության ժամանակ, Թրասը կդառնա Մեծ Բրիտանիայի կառավարության արդեն տասնհինգերորդ ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: