Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցություն տեղի չի ունենում. ՀՀ ԱԳ նախարար

 Հայաստանի և Թուրքիայի միջև այս պահի դրությամբ որևէ բանակցություն տեղի չի ունենում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Թուրքիայի հետ այս պահի դրությամբ որևէ բանակցություն տեղի չի ունենում»,- ասաց Այվազյանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի վարքագծի հետ կապված Եվրամիության հետ ՀՀ արտգործնախրարարության աշխատանքներին` Այվազյանը հիշեցրեց, որ Եվրամիության կողմից անդրադարձ է եղել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիային տարբեր հայտարարություններում և նաև բանաձևերում: