Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ի հանրաքվեն դիտարկելու համար հրավեր է հղել միջազգային դիտորդներին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ հղեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԱՊՀ ՄԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դայմսին և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասուլիին»: