Հետախուզվողը բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 21-ին, ժամը 03.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 24-ամյա Դավիթ Գ.-ն, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։