«Ես չեմ բացառում, որ ոստիկանության գործողությունների մեջ լինեն բաթողումներ»․ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ վարչապետի հանձնարարականներին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին հանձնարարել էր բռնության կոչեր անողների դեմ ոչ թե թավշյա, այլ երկաթյա միջոցներ գործի դնել։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ համամիտ է վարչապետի ասածի հետ՝ բռնության կոչերն անթույլատրելի են։

«Ոստիկանությունն ամեն ինչ արել է օրենքի սահմաններում։ Ես չեմ բացառում, որ մեր գործողությունների մեջ լինեն բաթողումներ, ես չեմ բացառում, որ մեր գործողությունները ենթակա են արժևորման, այլ քայլեր անելու անհրաժեշտություն կա։ Բայց ընդհանուր առմամբ ոստիկանությունն իր առջև դրված պարտականությունները կատարում է»,- ասաց Օսիպյանը։

Ոստիիկանապետը նշեց, որ կան մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել, դրանով ցույց տալ, որ իրենք կարող են իրենց ամեն ինչ թույլ տալ Հայաստանում։

«Բայց վստահեցնում եմ ձեզ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է։ Ես միանում եմ վարչապետի այն կարծիքին, որ բռնությունը և բռնության կոչերն անթույլատրելի են, դրանք անողները կարժանանան ոստիկանության և իրավապահ կառույցների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը»,- հավելեց ոստիկանապետը։
Վարչապետը նաև ասել էր, որ օպերատիվ տվյալներ կան այն մասին, որ սևազգեստ խմբեր են շրջելու քաղաքում՝ վախի մթնոլորտ տարածելու համար։

«Որևէ վախենալու մթնոլորտ չկա, Հայաստանը ապահով երկրներից մեկն է։ Իսկ թե ինչ օպերատիվ տվյալներ են դրանք, հրապարակման ենթակա չեն»,- ասաց Օսիպյանը։