Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Այս մասին Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով պարգևատրվել եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»: