Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր սկսվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է խարդախությամբ, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ իր ծանոթ Գրիգոր Ղազաբյանից 508.000 ՀՀ դրամ գումար վերցնելու համար:
Այսօր դատարանում ճշտվեց նրա ինքնությունը: Ս.Սուրենյանցն ասաց, որ ինքը «Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ է, եւ աշխատանքներն իրականացնում է հասարակական հիմունքներով, այն է՝ վճարովի աշխատանք չի կատարում:
Դատարանի հարցին, թե նախկինում դատապարտված եղե՞լ է, Ս. Սուրենյանցը պատասխանեց. «Ազատազրկված եղել եմ, իսկ դատապարտված՝ ոչ»: Կարդալ ավելին