Դեժավյու.Նարեկ Սարգսյանը կրկին Երեւանի գլխավոր ճարտարապետ

Դեժավյու.Նարեկ Սարգսյանը կրկին Երեւանի գլխավոր ճարտարապետ
Դեժավյու.Նարեկ Սարգսյանը կրկին Երեւանի գլխավոր ճարտարապետ

Երեւանի գլխավոր ճարտարապետը կրկին Նարեկ Սարգսյանն է: Այսօր` մայիսի 23-ին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է նրան քաղաքապետարանում:
«Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, և չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»,- նշել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը պաշտոնավարել է նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք:
© Medialab.am