Ռամզան Կադիրովի դուստրը նշանակվել է Չեչնիայի մշակույթի նախարար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դուստրը, որը զբաղեցնում էր Չեչնիայի մշակույթի փոխնախարարի պաշտոնը, գլխավորել է գերատեսչությունը։ Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Համոզված եմ, որ Չեչնիայի Հանրապետության մշակույթի նախարարի պատասխանատու պաշտոնում Այշաթը կհասնի ավելի մեծ հաջողությունների ու կհաղթահարի իր առաջ դրված խնդիրները»,- ասել է Դաուդովը։

Նա նաև նշել է, որ «աշխատանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ Այշաթ Կադիրովային հաջողվել է մեծ ներդրում ունենալ գրադարանների, մշակույթի տների ու թատրոնների զարգացման գործում»։

23-ամյա Այշաթ Կադիրովան 2016 թվականից Firdaws նորաձևության տան տնօրենն է։ Անցյալ տարի նա նշանակվել է Չեչնիայի մշակույթի առաջին փոխնախարար։

Աղբյուր՝ Factor.am