68 000-ական դրամի չափով աջակցության ծրագրի երկրորդ փուլում դեռևս չի մեկնարկել

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտնում է․

«Հաշվի առնելով ձեր կողմից հնչող հարցադրումներն ու քաղաքացիների նոր հոսքը նախարարություն՝ 68 000-ական դրամի չափով աջակցության ծրագրի երկրորդ փուլում ընդգրկվելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ տվյալ ծրագիրը դեռևս չի մեկնարկել։

Ներկայումս աշխատանքներ են տարվում՝ բավարարելու աջակցության ծրագրի առաջին փուլում շահառու հանդիսացող, բայց տեխնիկական խնդիրների պատճառով գումարը չստացած քաղաքացիների դիմումները։

Աջակցության ծրագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ որոշումն ընդունվելուն պես հանրությանը կիրազեկվի։

Թյուրընբռնումից խուսափելու համար հորդորում ենք սոցիալական ոլորտի ծրագրերի մանրամասներին տեղեկանալ համապատասխան կառույցների կողմից տրվող պաշտոնական հաղորդագրությունների միջոցով»։