Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը

RA National Assembly building took place

 ՀՀ ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարողն Հակոբ Արշակյանն ասաց. «Այսօր մարտի 1-ն է, և 14 տարի առաջ այս օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ՀՀ 10 քաղաքացի զոհվեց՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան»:

Արշակյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: