Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

եղանակ

Հանրապետության տարածքում՝

Մարտի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ 27-ին բարձրադիր վայրերում՝  թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: