Մարզահամերգային համալիրում ամսվա կտրվածքով արձանագրվում է ավելի քան 30 ամուսնության գրանցում

Քաղաքացիները մեծ ոգևորությամբ են օգտվում ամուսնության պետական գրանցման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում անցկացնելու հնարավորությունից: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ ամսվա կտրվածքով 30-ից ավելի ամուսնություն է գրանցվում համալիրում:

«Համալիրում հանդիսավոր պայմաններում ամուսնության գրանցման հնարավորությունը, կարծում ենք, արդյունավետ է, և բնակչության շրջանում կա պահանջարկ: Մեր նպատակն է քաղաքացիներին բարձր մակարդակի ծառայություններ մատուցել, ինչը կգոհացնի նրանց»,-ասաց Վահե Դանիելյանը:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ, կախված պահանջարկից, ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր կատարելու պայմաններ կստեղծվեն նաև այլ քաղաքներում: