Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան․ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում: Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և մեզ բոլորիս: Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական խախտում չի եղել:
Երեկ երեկոյան շփվել եմ նաև բնակիչների հետ, երիտասարդների հետ: Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են: Այդ «Հայաստանները» իրար շատ ասելիք ունեն` միասնական պայքարով պիտի պահենք մեր Հայրենիքը:
Չթողնե՛ք վախը և խուճապը ձեզ հաղթի: Մենք ուժեղ ենք»: