Այս պահին կարևոր է, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվի. Սեյրան Օհանյան. Տեսանյութ

Այս պահին կարևոր է, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվի. Սեյրան Օհանյան. Տեսանյութ
Այս պահին կարևոր է, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվի. Սեյրան Օհանյան. Տեսանյութ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր եկավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այստեղ, հիշեցնենք, քիչ անց մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով առաջին դատական նիստը: Առաջադրված մեղադրանքի և դատական նիստից սպասելիքների մասին հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ մասին դեռ ոչինչ չի կարող ասել: «Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել: Այս պահին ամենակարևորն է, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի և ինքն ազատության մեջ լինի»,- ասաց Օհանյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: