Այսօր ամբողջ օրը հնարավորություն եմ ունեցել Վարչապետի հետ շրջել Արագածոտնի մարզի մի շարք գյուղերով. Ալեն Սիմոնյան

 ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Այսօր ամբողջ օրը հնարավորություն եմ ունեցել Վարչապետի հետ շրջել Արագածոտնի մարզի մի շարք գյուղերով: Հողի հետ աշխատող հարյուրավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, մայրերի ժպիտ ու օրհնանք եմ լսել:

Ամեն բան գիտեն, ամեն բան հասկանում են, նենց հարցերի պատասխաններ են տալիս, որ քաղաքական գործիչները չեն կարող: Այնքան բան գիտեն, որ ամեն մեկից սովորելու բան ունենք: Ապշած եմ մեր ժողովրդի իմաստության չափից ու տեսակից: