Սերժ Սարգսյանը արդարացրել է Ալիեւին

Սերժ Սարգսյանը արդարացրել է Ալիեւին
Սերժ Սարգսյանը արդարացրել է Ալիեւին

Սոչիում գտնվող Սերժ Սարգսյանը, ով օգոստոսի 10-ին Պուտինի հովանու ներքո հանդիպելու է ադրբեջանցի Իլհամ Ալիեւին, մինչ այդ Պուտինի հետ մարտական սամբոյի միջազգային մրցաշար է դիտել: Բայց ոչ մենակ, կրկին ադրբեջանցի Ալիեւի հետ: Պուտինի հրավերով Սարգսյանն ու Ալիեւը սամբո են դիտել:

Պետք է արժանին մատուցել ՌԴ նախագահի երեւակայությանը. հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության եւ զոհերի թվի աճի ֆոնին օգոստոսի 10-ի Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ նրանց մարտական սամբո տեսնելու տանել: Գուցե կանցնեն տարիներ, ու Սարգսյանն ու Ալիեւը որեւէ պատի տակ կանգնած կամ նստած կմտաբերեն Սոչիի այն հեռավոր երեկոն, երբ Պուտինն իրենց մարտական սամբո դիտելու տարավ:

Ի՞նչ է «ցուցանում» Պուտինի «առակը»: Համենայն դեպս խորհրդանշական է, որ հայ-ադրբեջանական լարվածության աճի, գրեթե նախապատերազմական վիճակում Պուտինը իր հովանու ներքո հանդիպում է կազմակերպում եւ դրանից առաջ էլ Սարգսյանին տանում է սամբո դիտելու, կարծես ակնարկելով, որ Սարգսյանի եւ Ալիեւի կամ հայ-ադրբեջանական ներկայիս մենամարտն էլ ինքն է կազմակերպել եւ կռվեցնում է կամ կարող է կռվեցնել Սարգսյանին ու Ալիեւին, կամ ավելի շուտ Հայաստանին ու Ադրբեջանին այնպես, ինչպես սամբիստներն են միմյանց հետ պայքարում:

Պուտինն իհարկե լուծում է իր խնդիրները, ինչի համար հարկ եղած դեպքում նա իհարկե դույզն իսկ չի զլանա հայ-ադրբեջանական պատերազմ էլ կազմակերպել:

Իսկ ահա թե ինչ խնդիր է լուծել Սերժ Սարգսյանն Ալիեւի հետ սամբո դիտելու գնալով, նույնիսկ կարիք էլ չկա գուշակել կամ ենթադրել: Բանն այն է, որ Ալիեւի հետ միեւնույն շարքում՝ արանքում ընդամենը Պուտինին ունենալով սամբո դիտելը ուղղակի վկայություն է Սոչիում հանձնվելու, Ալիեւի մարդասպանությունն արդարացնելու, երբ նկատի ենք առնում այն, որ Ադրբեջանը, այսինքն Ալիեւը, Սոչիի հանդիպման բառացիորեն նախօրեին սպանել են հայ խաղաղ բնակչի՝ Ադրբեջանին գերի ընկած Կարեն Պետրոսյանին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝http://www.lragir.am/index/arm/0/comments/view/102635