ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ կողմերն անդրադարձել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Նախագահ Թրամփն ավարտեց Ուկրաինայի վերաբերյալ դրական զրույցը նախագահ Պուտինի հետ»,- գրել է նա։

Սա երկու երկրների ղեկավարների 10-րդ հեռախոսազրույցն էր 2025 թվականի ընթացքում։ Թրամփը և Պուտինը զրուցել էին նաև դեկտեմբերի 28-ին՝ պայմանավորվելով հեռախոսազրույց անցկացնել նաև Մար-ա-Լագոյում ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո։