Զոհերի թիվը հասավ 3-ի. ԱՆ

«Փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի: Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է»,-տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ըստ աղբյուրի, պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկական կենտրոն: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել: