Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում, հայտնաբերվել է Ակունք գյուղի բնակչի հոշոտված դին․ Shamshyan

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Թափեր» կոչվող վայրում՝ անասնագոմի տարածքում, դի կա։

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց՝ գետնին ընկած վիճակում, հայտնաբերել են մասամբ հոշոտված կնոջ դի։ 

Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Գայանե Եղոյանն է։ Ռուստամ Սահակյանը հայտնել է, որ իր շունն է խեղդել Գ. Եղոյանին, որն աշխատում էր անասնագոմում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: