Այնթապ գյուղում «BMW» մակնիշի ավտոմեքենան հրդեհվել է

Հունվարի 30-ին, ժամը 01։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ նշված հասցեում այրվում է ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:20-ին, մարվել` 02:37-ին: Այրվել է տան բակում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենան։