Սիսիանում տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով. Ոստիկանություն

Հոկտեմբերի 14-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հավաստի տեղեկություն են ստացել, որ 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը, այդ թվում` սեռական բռնության։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

44-ամյա տղամարդը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։