Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 17-ին, ժամը 06.18-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության դիմած 51-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքներն ընկնելու հետևանք են:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է մարտի 16-ին, ժամը 14.30-ին, Երևանի Խանջյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Բացատրական աշխատանքի շնորհիվ «Նիսանի» 41-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 19.00-ին, Երևանի
Շոպրոնի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է ծառին և կողաշրջվել. 31-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Իջեւանի Անկախության փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։