Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է.ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է:

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցքում» դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:

Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից: