Պատրաստ են դիմավորելու նոր ուսումնական տարին

Պատրաստ են դիմավորելու նոր ուսումնական տարին
Պատրաստ են դիմավորելու նոր ուսումնական տարին

Նոր ուսումնական տարին, ըստ ոլորտի պատասխանատուների, մայրաքաղաքի 201 դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան:
2010 թվականի ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի թվով 24 դպրոցներում, որի ընթացքում փոխվել են դպրոցական շենքերի հաղորդուղիները, բարեկարգվել  են տանիքները,  նորոգվել են սպորտային և հանդիսությունների դահլիճները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցների վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է մոտ 618 մլն դրամ:
«Այս տարի սեպտեմբերի 1-ին քաղաքապետարանի ենթակայության 201 դպրոցները կդիմավորեն մոտ 9700 առաջին դասարանցիների, իսկ բոլոր դասարաններում ընդհանուր առմամբ կսովորեն104 704 աշակերտներ: 

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներն ունեն 214 համակարգչային դասարան’ 2081 համակարգիչներով, 30 էլեկտրոնային գրատախտակներով:

Դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, այդ թվում 16 դպրոց ընդգրկված է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում:

Կրթական բարեփոխումների արդյունքում մայրաքաղաքում արդեն  ձևավորվել  և գործում է 31 ավագ դպրոց»,-հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: