Առողջացածների թիվը դուրս է հանվում ծանր և առանձնապես ծանր հիվանդների թվից․ Վարչապետը բացատրել է՝ ինչու է առողջացածների թիվը քիչ

Այսօր Պարետատան նիստից հետո ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այս օրերին շատ հնչող հարցին՝ ինչով է պայմանավորված վերջերս կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թվի շատ փոքր լինելը։

«Նախկինում մենք այդ թիվը դուրս էինք բերում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ հիմա դուրս ենք բերում միայն ծանր և առանձնապես ծանր հիվանդներից, որոնք գտնվում են հոսպիտալացված վիճակում», -ասել է վարչապետը:

Այնուհետև վարչապետը հավելել է․ «Ես կարող եմ բերել մեր ընտանիքի օրինակը: Փառք Աստծո, մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը, եւ եթե այսպես շարունակվի, մենք կառողջանանաք առանց որեւէ բժշկական միջամտության: Բայց մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր դրական ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետեւ մենք որեւէ բուժում չենք ստանում: Իսկ ծանմր եւ ծայրահեղ ծանր հիվանդների բուժումը ավելի երկար է տեւումմ»: