Ղարաբաղում անհետացած սիրիացի զինյալների ընտանիքները դիմել են Էրդողանին. Factor.am

«Սուլեյման Շահի դիվիզիայից» «Ամաշատ» խմբավորման սիրիացի վարձկանների ընտանիքները արաբական լրատվամիջոցներում ուղերձ  են հրապարակել, որն ուղղված է Էրդողանին և Սիրիայի Արաբական Հանրապետության  օկուպացիայի համար պատասխանատու այլ թուրք ղեկավարներին: Նրանք խնդրում են ստիպել իրենց առաջնորդ Աբու Ամաշին  տեղեկություն տրամադրել Ղարաբաղ ուղարկված ու անհետ կորած իրենց հարազատների մասին:

«Մենք  Սիրիայի բոլոր տարածաշրջաններից տեղահանված մի խումբ սիրիացի ընտանիքներ ենք, որոնք ապրում են կենցաղային վատ պայմաններ ունեցող հյուսիսային ճամբարներում: Դաժանության և ճնշումների պատճառով մենք լքեցինք մեր քաղաքները, բայց Աբու Ամաշան, օգտվելով մեր աղքատությունից և ծանր դրությունից, հավաքագրեց մեր երեխաներին ու, առանց ռազմական մարզումներ անցկացնելու, նրանց ուղարկեց սարսափելի պայմաններում պատերազմելու Ադրբեջանում:

Նրանց հետ կապը կտրվել է, իսկ Աբու Ամաշան  ավելի քան մեկ ամիս է հրաժարվում է տեղեկություն տրամադրել նրանց ճակատագրի մասին»,-  ուղերձում ասում են սիրիացի վարձկանների հարազատները՝ հույս հայտնելով, որ այս ուղերձը կհասնի էրդողանին ու մյուս թուրք քաղաքական գործիչներին, ու նրանք ճնշում կգործադրեն Աբու Ամաշայի վրա։

Աղբյուրը՝ Factor.am