Բռնության ենթարկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները ձեռնարկում են բոլոր միջոցառումները նրա կյանքը փրկելու համար. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է երեկ տեղի ունեցած ահասարսուռ դեպքին։ Հիշեցնենք, որ Գյումրիում ընտանեկան բռնության հետեւանքով մահացել է 43-ամյա Մարինեն, իսկ նրա 13-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան։ Նախարար Թորոսյանը գրում է։

«Իմ հանձնարարությամբ, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային:

Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։

Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար»: