Երասխում վիրավորված երկու օտարերկրացիներին վիրահատել են. ՀՀ ԱՆ

Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են: 

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: