Այսօր Սևանը 2 սմ-ով ավելի է, և 30 միլիոն խորանարդով ավելի քիչ ջուր է վերցված, քան նախորդ տարի. Էրիկ Գրիգորյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սևանա լճի «ծաղկման» հարցին:

«Երբ կա ռիսկի վերաբերյալ տեղեկություն և կա Սևանի հետ կապված զգայունության խնդիր, մարդիկ խուսափում են: Մենք և Առողջապահության նախարարությունը ասել ենք, որ որևէ խնդիր չկա, իսկ ծանծաղուտներում լողալը տարվա որևէ եղանակին ցանկալի չէ»,- ասել է նա:
Էրիկ Գրիգորյանը նշել է, որ այսօր Սևանը 2 սմ-ով ավելի է և 30 միլիոն խորանարդով ավելի քիչ ջուր է վերցված, քան նախորդ տարի:

Շրջակա միջավայրի նախարարը նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում ֆոսֆորի պարունակությունն անշեղորեն աճում է, տեղեկացնում է shantnews.am-ը: