Ինչ իրավիճակ է Իրանում. իրանագետ Ժաննա Վարդանյան

Իրանագետ Ժաննա Վարդանյանը անդրադարձել է Իրանում տիրող իրավիճակին,մասնավորապես գրել է.

«Այս պահի դրությամբ.

  1. Մոտ 1 ժամ առաջ Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին։ Թիրախում եղել են Թեհրանը, Սպահանը, Թավրիզը, Ղոմը, Քերմանշահը, Քարաջը և այլն։

Հարվածներից մեկը հասցվել է Թեհրանի այն վայրին, որտեղ կառավարական շինություններն են, գերագույն առաջնորդի նստավայրը։ Միաժամանակ լուրեր կան, որ առաջնորդն արդեն Թեհրանում չէ, նրան տեղափոխել են անվտանգ վայր։

  1. Թարմացում. Թրամփը հաստատեց, որ իրենք նույնպես մասնակցում են Իրանի դեմ գործողությանը։

ԱՄՆ մասնակցության մասին միջազգային հեղինակավոր աղբյուրները (AP, WSJ) հայտնում են անանուն աղբյուրներին հղումով․ ԱՄՆ-ն, ըստ այդ լուրերի, մասնակցում է գործողությանը և մասնակցել է նաև հարվածներ հասցնելուն։

  1. Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է իրենց հարվածները, նշել է, որ սրանք նախահարձակ (preemptive) գործողություններ են։

Իսրայելում անցել են արտակարգ ռեժիմի, սպասում են Իրանից պատասխան հարվածների։ Օդային տարածությունը փակել են, կրթական հաստատությունների գործունեությունը դադարեցրել են և այլն։

  1. ԱՄՆ-ն Կատարում իր դեսպանության անձնակազմին տեղափոխել է անվտանգ վայր։ Նախկինում ԱՄՆ-ին պատասխան հարվածներ հասցնելու համար Իրանը թիրախավորել է հենց Կատարում գտնվող ամերիկյան բազան։

5.Մինչև այս Թեհրանից բազմիցս հայտարարում էին, որ Իրանի դեմ գործողությունը վերաճելու է տարածաշրջանային պատերազմի. թիրախում կարող են լինել ամերիկյան բազաները, Իսրայելը։ Կարող են փակել նաև Հորմուզի նեղուցը»։