Աբովյանի հանրային գրադարանը վերանորոգվել է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Աբովյանի գրադարանի նոր, վերանորոգված շենքի լուսանկարը և գրել․

«Քաղաքականությունը՝ քաղաքականությամբ, իսկ մեր Աբովյանի հանրային գրադարանն այլեւս իրականություն է. ընդամենը ներքին կահավորումն է պակասում, որն էլ կյանքի կկոչենք համավարակով պայմանավորված՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո։

Սպասեք խելահեղ ծրագրերի նորարար կրթության եւ մշակույթի ոլորտում։

Կոտայքում մենք հանձնառու ենք մեր կարեւորագույն քաղաքական առաջնահերթության իրագործմանը. այն է՝ «Կոտայքի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու»:

#ԷտալոնայինԿոտայք ունենալու’ ենք»։

https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/3230027400349843