«Մայր Հայաստան» շարժումը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին ուղերձի միջոցով հայտնել է շարժման նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Թևանյանը նշում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը իրենք դիտարկում են որպես ամբողջական իշխանափոխության հնարավորություն։

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից։