ԱՄՆ Լոս Անջելես շրջանում ապրիլը հռչակվել է որպես հայկական պատմության ամիս

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես շրջանի ղեկավար մարմինը որոշում է կայացրել ապրիլը հռչակել որպես հայկական պատմության ամիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Լոս Անջելես շրջանի ղեկավար մարմնի անդամ Քեթրին Բարգերը:

Նա տեղեկացրել է նաև, որ ընդունված մեկ այլ որոշմամբ ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

«Լոս Անջելես շրջանն ուժեղ է հայերի բերած հսկայական ներդրումների շնորհիվ: Ես գնահատում եմ մեր հայ բնակիչների ձայնը և շարունակելու եմ լույս սփռել նրանց պատմության, ձեռքբերումների և առաջնահերթությունների վրա»,- նշել է Բարգերը: