Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդիպել են Արցախի ՄԻՊ թեկնածուի հետ

Մարտի 24-25-ը ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդիպել են ԱՀ ՄԻՊ թեկնածու Գեղամ Ստեփանյանի հետ:

Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում իր անելիքների մասին՝ Գեղամ Ստեփանյանը առանձնացրել է աշխատանքի հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրողություններում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթներին, մասնավորապես՝ ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությանը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ՄԻՊ թեկնածուն անդրադարձել է գրասենյակի աշխատանքների բարելավման, ՀՀ ՄԻՊ և ՄԻԵԴ հետ համագործակցության և համատեղ ծրագրերին:

«Արդարություն» խմբակցության հանդիպումը ՄԻՊ թեկնածուի հետ հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 10:00-ին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայքից։