Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 28-ին տրանսպորտի խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ կրկին անհիմն պահանջներ է ներկայացնել Հայաստանին, խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հերթական անգամ խեղաթյուրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Նա հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն առաջարկվել է Ադրբեջանի կողմից։ «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում մեր հաղթանակից հետո այս հարցը դրվեց միջազգային օրակարգում, և այսօր «Զանգեզուրի միջանցքն» արդեն ընդունված արտահայտություն ու եզրույթ է աշխարհում։
Մենք գործնական քայլեր ենք ձեռնարկում այս միջանցքը բացելու ուղղությամբ, մինչդեռ, հայկական կողմը չորս տարուց ավելի է՝ ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում այս հարցում, և փաստացի չի կատարում նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Այնտեղ հստակ ասվում էր, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ»,- հայտարարել է Ալիևը՝ Հայաստանին մեղադրելով, իբր, միջազգային հանրությանը շփոթեցնելու և մանիպուլյացիաներով զբաղվելու մեջ։
Ադրբեջանի նախագահը նաև անհանգստություն է հայտնել Հայաստանի կողմից ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կապակցությամբ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















