ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը մնացել է անփոփոխ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել. հայտարարել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ այդ անձանց թիվը շարունակում է մնալ 100.625։

«Փոփոխություն ունենք հաշվառվածների ցուցանիշում, որ կազմում է 95.711»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանց մեջ հաշվառված երեխաների թիվը կազմում է շուրջ 29.000։