Արարատի մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք

Արարատի մարզում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք, վարակվածների թիվը հասել է 1 165-ի:   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Մոտ 1 165 վարակվածներ ունենք ամբողջ մարզում, որոնցից առողջացել է 474-ը: Այսօրվա դրությամբ ունենք 17 մահ: Ընդհանուր առմամբ վիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո»,- ասաց մարզպետն ու հիշեcրեց՝  նոր կարգավորումներով արդեն ամբուլատորիաներն են զբաղվում թեթև հիվանդներով, իսկ ավելի բարդ դեպքերը բուժում են ստանում վերապրոֆիլավորված  կամ ինեֆկցիոն բուժկենտրոններում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։