Մեկ օրում հայտնաբերվել է 19 վարորդ, որոնք մեքենան վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, մի վարորդ եղել է ոչ սթափ վիճակում․ Տեսանյութ

Հուլիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրիում և Աշտարակում։

Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել տրանսպորտային 20 միջոց։

Եվս 20 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 19 վարորդ մեքենան վարել էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, մի վարորդ ոչ սթափ վիճակում էր, 2 մեքենա գտնվում էր հետախուզման մեջ եւ եւս 2-ի համարանիշերը ժամկետանց էին։

Հայտնաբերվել է նաեւ մի վարորդ, որը երթեւեկում էր հանդիպակաց գոտիով, իսկ 7-ը չուներ վարորդական իրավունքի վկայական։