Պատրաստ եմ իրեն հարմար պահի հանդիպել Վեհափառ Հայրապետի հետ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ տեղեկացա, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հանդիսանալով լրագրող Աննա Իսրայելյանի «Երկրի Հարցը» հաղորդման հյուրը, հայտարարեց` մեջբերեմ՝
– Միևնույն ժամանակ Ալեն Սիմոնյանին կոչ եմ անում, որ ժամանակ գտնի, գնա և հանդիպի վեհափառ հայրապետին ․ ․ ․
Ասեմ, որ ես, վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը, կրկնում եմ, պատրաստ եմ հանդիպել վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ի հետ, ցանկացած իրեն հարմար պահի` նման հրավերի դեպքում»։

Քիչ առաջ տեղեկացա, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հանդիսանալով լրագրող Աննա Իսրայելյանի "Երկրի…

Gepostet von Alen Simonyan am Freitag, 17. April 2020